Log in
Why should you participate?
to let the world know about your competences
to show the world that also in Armenia there are qualified IT professionals
to gain an attractive job offer
to win interesting prizes
1,200,000 AMD in
Cash and Prizes
The winners of the Marathon will receive monetary prizes, equipment, and opportunities for training in well-known IT companies.
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 
Document Actions

Առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն Web Open Source (WebOS) ծրագրավորման մարաթոն

by admin last modified 2006-09-27 06:58

Երևան, Հայաստան, սեպտեմբերի 25, 2006 – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և Օփեն Սոֆթ Քոնսալթ ընկերությունը հայտարարում են առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն Web Open Source (WebOS) ծրագրավորման մարաթոնի բացումը, որը տեղի կունենա 14 հոկտեմբերի 2006թ.: Մրցույթի մասնակիցները կարող են գրանցվել http://webos2006.com վեբ կայքում և 24 ժամվա ընթացքում հանձնեն իրենց աշխատանքները կազմակերպչական կոմիտեին:

Հայաստանի ՏՏ բնագավառը համարվում է ամենաառաջատար և խոստումնալից տնտեսական ոլորտը` իր խորը արմատներով և գիտահետազոտական ավանդույթներով:  Նաև հայ ծրագրավորողներն ու ինժեներները մշտապես ներգրավված են եղել միջազգային գիտահետազոտական աշխատանքներում և մշակման նախագծերում թե’ հարևան երկրների և թե’ հեռավոր արտերկրի ընկերությունների հետ:

 

Բաց կոդերով (Open Source) 24-ժամյա ծրագրավորման մարաթոնը նախատեսված է իրականացնել 2006թ. հոկտեմբերի 14-ին, և իր առջև ունի բարձր նպատակ` գովազդել Հայաստանի ՏՏ ոլորտը և հայ ծրագրավորողների հմտություններն ու ներուժը, ներկայացնել Հայաստանը, որպես ՏՏ ոլորտում գրավիչ հեռանկար ունեցող երկիր:  

 

Բաց կոդով ծրագրավորման 24-ժամյա մարաթոնը մեկ անգամ ևս կխթանի ՏՏ բնագավառի մասնագետների նորարար նախաձեռնությունները, կբացահայտի նրանց կարողությունները բաց կոդով տեխնոլոգիաների բնագավառում, կօժանդակի նոր ձեռնարկությունների ստեղծմանը և բաց կոդով ծրագրավորման միջավայրի ձևավորմանը:

 

Մարաթոնի մասնակիցները կարող են գրանցվել http://webos2006.com կայքում: Նրանք 24-ժամվա ընթացքում պետք է հանձնեն իրենց նախագծերը կազմակերպչական կոմիտեին: Լավագույն նախագծերը կպարգևատրվեն հետաքրքիր մրցանակներով:  Միջոցառում կգովազդվի թե’ տեղական և թե’ միջազգային հանդիսատեսին, հեռուստատեսությամբ, լրագրերով և ինտերնետի միջոցով:

 

Մարաթոնը հովանավորվում է ՏՏ զարգացման աջակցման խորհուրդի (http://www.itdsc.am), Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (http://www.uite.org), Sun Microsystems (http://www.sun.com) և Սորսիո ՓԲԸ (http://sourcio.som) կողմից:

 

Հովհաննես Ավոյան

Կազմակերպչական կոմիտեի նախագահ

Հեռ. 010-219795 093-530627

Ֆաքս. 010-219799

info@webos2006.com

http://webos2006.com