Log in
Why should you participate?
to let the world know about your competences
to show the world that also in Armenia there are qualified IT professionals
to gain an attractive job offer
to win interesting prizes
1,200,000 AMD in
Cash and Prizes
The winners of the Marathon will receive monetary prizes, equipment, and opportunities for training in well-known IT companies.
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 
Document Actions

Ավարտվեց WebOS2006 առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն ծրագրավորման մարաթոնը ը

by Gayane last modified 2006-10-23 13:54

Երևան, Հայաստան, հոկտեմբերի 23, 2006 –Հաջողությամբ ավարտվեց ՏՏ ամիսը եզրափակող առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն բաց կոդով (WebOS2006) ծրագրավորման մարաթոնը։ Արդեն հայտնի են դարձել արդյունքները, հաղթողների անունները և հեռանկարները։

WebOS2006 մրցույթ մարաթոնը իր ձևի մեջ ինքնատիպ և աննախադեպ միջոցառում էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։  Բաց կոդով ծրագրավորման խթանումից բացի, մարաթոնը նաև նոր հեռանկար է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Այն հնարավորություն է ստեղծում կազմակերպել մասնագետների համայնք, ձևավորել հայկական ՏՏ ապրանք։

 

WebOS2006-ին մասնակցելու համար գրանցվել էին 111 անհատներ և խմբեր։ Տրված էր վեբ ծրագրավորման առաջադրանք, որը հնարավորություն էր տալիս մասնակիցներին դրսևորել ազատ մոտեցում և ներկայացնել հետաքրքիր ստեղծագործական և նորարարական լուծումներ։

 

WebOS2006 մարաթոնի առաջադրանքի կատարման մեկնարկի պահին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին ժամը 11։00-ին, WebOS20 ծրագրավորման միջավայրում գրանցվել էին 55 խմբեր։ Մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 11։00 25 խումբ հանձնել էր աշխատանքներ, որոնցից 13-ը աշխատող ծրագրեր էին։ Այդ աշխատող ծրագրերը տեղադրվեցին http://webos2006.com կայքում և ներկայացվեցին հասարակության վարկորոշմանն ու հանձնաժողովի գնահատմանը։

 

Հանձնաժողովի որոշմամբ սահմանված մրցանակները՝ WebOS2006 Չեմպիոն, WebOS2006 2-րդ տեղ, WebOS2006 3-րդ տեղ, WebOS2006 Լավագույն դիզայն, WebOS2006 Յուրօրինակ  կատարում, որոնք կհանձնվեն հաղթողներին հոկտեմբերի 25-ին ժամը 19։00 Առագաստ սրճարանում կազմակերպված երեկույթի ժամանակ։

 

WebOS2006 մարաթոնի վեբ կայքը պիտի պահպանվի և շարունակվի գովազդվել ինտերնետում։ Լինելով բաց կոդով՝ այդ ծրագրերը առանց հեղինակային իրավունքի խնդիրների՝ հասանելի են հասարակությանը և կարող են օգտագործվել և կատարելագործվել։ Նախատեսված է WebOS2006 բաց կոդով 24-ժամյա ծրագրավորման մարաթոնը դարձնել ավանդական և կազմակերպել WebOS2007, WeOS2008 և այլն։

 

Հովհաննես Ավոյան

Կազմակերպչական կոմիտեի նախագահ

Հեռ. 37410-219795 37493-530627

Ֆաքս. 37410-219799

info@webos2006.com

http://webos2006.com