Համահայկական 24-ժամյա օն-լայն Web Open Source (WebOS) ծրագրավորման մարաթոն
14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2006թ.
Բաց կոդով (Open Source) 24-ժամյա ծրագրավորման մարաթոնը Հայաստանում ՏՏ ամիս միջոցառումների եզրափակիչ փուլն է:
Այն նախատեսված է իրականացնել 2006թ. հոկտեմբերի 14-ին, և իր առջև ունի բարձր նպատակ` գովազդել Հայաստանի ՏՏ ոլորտը և հայ ծրագրավորողների հմտություններն ու ներուժը, ներկայացնել Հայաստանը, որպես ՏՏ ոլորտում գրավիչ հեռանկար ունեցող երկիր:
Բաց կոդով ծրագրավորման 24-ժամյա մարաթոնը մեկ անգամ ևս կխթանի ՏՏ բնագավառի մասնագետների նորարար նախաձեռնությունները, կբացահայտի նրանց կարողությունները բաց կոդով տեխնոլոգիաների բնագավառում, կօժանդակի նոր ձեռնարկությունների ստեղծմանը և բաց կոդով ծրագրավորման միջավայրի ձևավորմանը:
Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Կատարված աշխատանքները կգնահատվեն հանձնաժողովի կողմից։
WebOS2006 բաց կոդով ծրագրավորման մարաթոնի կազմակերպչական կոմիտեն կազմված է հետևյալ անդամներից.
Կազմ կոմիտեի նախագահ՝
Հովհաննես Ավոյան, Սորսիո ՓԲԸ Գործադիր տնօրեն
Անդամներ՝
Բագրատ Ենգիբարյան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն
Կարեն Վարդանյան, ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն
Արմեն Բալդրյան, Յունիկոմպ ընկերության տնօրեն
Սոֆի Մեհրաբյան, i-Mate ընկերության տնօրեն
Գրիգորի Սաղյան, Արմինկո ընկերության տեխնիկական տնօրեն
Արման Վալեսյան, UNDP Գլոբալ պայմանագիր ծրագրի պատասխանատու


to let the world know about your competences