WebOS20 ծրագրավորման միջավայրը նախատեսված է Հայաստանում 24 ժամյա Օնլայն Բաց Կոդով Ծրագրավորման Մարաթոնի (WebOS2006) անցկացման համար
WebOS20-ը ծրագրավորման միջավայր է, որը նման է օպերացիոն համակարգի: Այս միջավայրին մուտք ունենալու համար բոլոր օգտագործողները պետք է գրանցվեն WebOS2006 վեբ պորտալում և ստանան գրանցումը հաստատող նամակ: Նամակը նշանակում է, որ նրանց հաշիվը ակտիվացված է և նրանք կարող են օգտագործել համակարգի հնարավորությունները:
WebOS20 միջավայրը նախատեսված է հետևյալ դերերի համար. ծրագրավորողներ/մասնակիցներ, ադմինիստրատորներ և օգտագործողներ: Ծրագրավորողները կարող են տեղադրել և փորձարկել ծրագրեր իրենց սեփական աշխատանքային միջավայրում և կարող են ներկայացնել ծրագրերը Ադմինիստրատորի դեսքթոփին: Ադմինիստրատորները կարող են օգտագործել, հրապարակել ծրագրերը, ինչպես նաև իրականացնել օգտագործողների և կատեգորիաների կառավարում: Օգտագործողներին թույլատրվում է օգտագործել հրապարակված ծրագրերը և դասակարգել դրանք:
Մինչ Մարաթոնի սկիզբը գրանցումը բաց է ծրագրավորողների համար: Ծրագրավորողները հնարավորություն կունենան մուտք գործելու ծրագիր և ուսումնասիրելու միջավայրը: WebOS20 միջավայրն ապահովում է frontend և backend API-ներ և տվյալների բազաներ: Այստեղ կարող են օգտագործվել երկու տեխնոլոգիաներ` PHP և JAVA: Ծրագրավորողները իրենց վիդջեթներում կարող են օգտագործել ցանկացած Ajax, Flash, Applet մոդուլներով գրված կոմպոնենտներ:
Երբ WebOS2006 մարաթոնն ավարտվի, ծրագրերը կհրապարակվեն և պատրաստ կլինեն աշխատելու և գնահատվելու համար: Մարաթոնի ընթացքում և նրանից հետո օգտագործողներին կտրամադրվի WebOS2006 պորտալի միջոցով գրանցվելու նոր ձև: Օգտագործողները պետք է գրանցվեն օգտագործելուց առաջ: Նրանք կստանան հաստատող նամակ՝ միջավայր մուտք գործելու համար նախատեսված լինքով, որտեղ նրանք կկարողանան աշխատել ծրագրով և գնահատել այն: Մեկ օգտագործողը կարող է գնահատել միայն մեկ անգամ:
WebOS20 միջավայրի ադմինիստրատորները կարող են աշխատել ծրագրով, հրապարակել այն և իրականացնել օգտագործողների կառավարում:
WebOS20 միջավայրի դեսքթոփում օգտագործված է Ajax տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարմարեցնել օգտագործման ինտերֆեյսը տարբեր կոմպոնենտների տեղաշարժման, ֆունկցիաների փոքրացման և մեծացման, ինչպես նաև արտաքին տեսքի փոփոխության միջոցով:


to let the world know about your competences