Մուտք
Ձեր մասնակցության նպատակը.
Ձեր ունակությունների և հմտությունների բացահայտման
Հայաստանի ՏՏ ոլորտի համաշխարհային ճանաչման
գրավիչ աշխատանքային առաջարկ ստանալու
մրցանակներ շահելու համար
1,200,000 դրամ
կանխիկ և այլ մրցանակներ
Մարաթոնի հաղթողները կստանան դրամական մրցանակներ, ձեռնարկությունների կողմից նվիրատված սարքավորումներ, հայտնի ՏՏ ձեռնարկություններում ուսուցման և պրակտիկայի հնարավորություններ:
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 

Օգտագործեք Դոջո (Dojo) Գրադարանը Վեբ Ծրագրեր Գրելու Համար Օգտագործեք Դոջո (Dojo) Գրադարանը Վեբ Ծրագրեր Գրելու Համար

Document Actions
Submitted by gayane. on 2006-10-12 10:24.
Դոջոն բաց կոդերով ծրագրավորման javascript գործիքների հավաքածու է, որը բարելավում, հեշտացնում և արագացնում է պրոֆեսիոնալ վեբ ծրագրավորումը:

Դոջո-ի մշակումը սկվել է Ալեքս Ռասսելի և Դիլան Շիմանի կողմից 2004թ.: Առաջին Դոջո կոդը գրվել է 2004թ. սեպտեմբերին: Այսօր Դոջոն ունի 40 000 բեռնումներ և 40-ից ավել ծրագրավորողներ և ընկերություններ: 

 «Դոջո» բառը ոչինչ չի նշանակում: Այն հանդիսանում է քվեարկման արդյունք: Ալեքս Ռասսել. «Ընդհանրապես ասած, ես բավարար ստեղծարար չէի, որպեսզի անվանեի իմ վերջին գործիքը « netWindows», այդ իսկ պատճառով այս անգամ մենք որոշեցինք քվեարկել: Լեոնարդ Լինն առաջարկեց «Դոջո», և այդ տարբերակն ընդունվեց: Այն իրականում ոչինչ չի նշանակում: Մենք տարբերվում ենք փակ կոդերով ծրագրեր առաջարկողներից նրանով, որ մենք առանձնացնում ենք պատահական բառերը *այլ* լեզուներից J»:

Դոջոն հիմնված է HTML-ի և JavaScript-ի վրա: Ծրագրավորողը հարկ չունի օգտագործելու որևէ անծանոթ ծրագրավորման լեզու: Ծրագրավորողին պետք չէ հեծանիվ հորինել ծրագրավորել սկսելուց:  

WebOS2006 բաց կոդերով ծրագրավորման մարաթոնի համար ծրագրեր գրելիս Դուք կարող եք օգտագործել Դոջո-ն ծրագրի frontend-ի համար: Դուք կարող եք օգտագործել այն ծրագրավորման ընթացքում, ինչպես նաև պրոտոտիպ, սկրիպտային javascript գրադարանները, ինչպես նաև տրամադրել Ձեր կայքերի լինկերը: 

Այցելեք www.dojotoolkit.org հավելյալ տեղեկությունների համար: