Log in
Why should you participate?
to let the world know about your competences
to show the world that also in Armenia there are qualified IT professionals
to gain an attractive job offer
to win interesting prizes
1,200,000 AMD in
Cash and Prizes
The winners of the Marathon will receive monetary prizes, equipment, and opportunities for training in well-known IT companies.
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 
Document Actions

Հանձնարարություն 24 ժամյա Բաց Կոդով Վեբ Ծրագրավորման Մարաթոնի Համար

by Gayane last modified 2006-10-14 10:25

Սկիզբը հանդիսանում է YouOS բրաուզերին նման ներդրված WebOS բրաուզերի մշակումը.

Interface

Բայց սա միայն սկիզբն է: Այնուհետև Դուք պետք է զարգացնեք բրաուզերը` ավելացնելով մի քանի եզակի մոդուլներ: Մոդուլների առաջարկվող ցանկը հետևյալն է. (Սա առաջարկվող ցուցակն է միայն, ուստի մի սահմանափակվեք այս ցուցակով, դրսևորեք Ձեր ստեղծարար միտքը): 

 1. Զուգահեռ ցույց տվեք URL-ին վերաբերող այնքան տեղեկատվություն, որքան որ հնարավոր է: Հետաքրքիր մոդուլներից մեկը, որը մենք Ձեզ խորհուրդ կտայինք, զուգահեռ Google-ի կամ Yahoo-ի քարտեզի վրա ընթացիկ կայքի տեղադրության ցուցադրումն է, որը Դուք կարող եք հայտնաբերել IP հասցեից: Դուք կարող եք նաև ցույց տալ կայքի Google վարկանշումը, հղման հանրաճանաչությունը (օր. Դեպի կայքը եկող հղումների քանակը համաձայն Google-ի), IP-ն, սերվերի պլատֆորմը (օր. Linux/Apache կամ Windows/IIS): Alexa կայքի տրաֆիկի վարկանշումը (www.alexa.com) կլինի իրականացվող լավագույն մոդուլներից մեկը:

 2. Ընթացիկ էջի վերլուծություն, օրինակ էջի չափերը, հղումների, նկարների քանակը, նկարների չափերը, meta tag-երը, բանալի բառերը (keywords), տեքստում հանդիպող ամենահաճախ բառերը և այլն:

 3. Այցելությունների Պատմությունը Նորարարական Ձևով – օրինակ պահելով, քեշավորելով սերվերի վրա, հաշվարկելով գումարային download-ների ծավալը, թույլատրելով տեսնել նախորդ բացած կայքերը, ցույց տալով պատմությունը  Thumbnails-ում կամ պատմության սլայդերում

4. Գաղտնաբառերի կառավարում – օր. անմիջապես անցումը գրանցման էկրանից (օր. Yahoo-ի էլ. փոստը), գաղտնաբառերի պահպանումը, նրանց փոփոխելը:

 5. Վեբ հաջորդականությունների ձայնագրումը և ցուցադրումը (օր. փորձարկման` տեստավորման համար).

 6. Սպասարկման ժամանակը – ցույց տալ թե ինչ արագությամբ են բեռնավորվում էջի տարբեր կոմպոնենտները

 7. Կայքի կառուցվածքի վերլուծություն – օր. կայքի քարտեզի գեներացումը էջերի կապերի վերլուծության միջոցով, որպես դիագրամ ներկայացումը, չաշխատող հղումների հայտնաբերումը, դուրս գնացող հղումների քանակի հայտնաբերումը, առանձին ցուցադրումը և ցանկացած էջ կամ արտաքին հղման անցնելու թույլատրումը:

8. Հաղորդակցման մոդուլներ – օրինակ թույլ տալ ուղարկել հղումը ընկերներին, բրաուզերի շրջանակներում chat-ի հնարավորությունը, ուղարկել էկրանի պատկերը օրինակ Flicrk, կամ ուղարկել վիդեո YouTube-ին, մեկ կլիկով հիշել հասարակական ցանցերում, ինչպես օրինակ http://del.icio.us  , blink, furl.net , www.wink.com և այլն:

 9. Ֆավորիտ հղումների նորարար ֆունկցիաներ – բազմակի tagging, որը նման է պատմության քեշավորման և նախնական դիտարկման  

10. Էկրանի նորարարական տեսք – օրինակ բաժանեք էկրանը 2 զուգահեռ էջ ցույց տալու համար, հայտնաբերեք էջերը ցույց տալու եզակի եղանակ , օրինակ թարգմանված էջի ցուցադրումը էկրանի երկրորդ բաժնում և այլն:

 11.  Էջի կտրում – օրինակ էջի կոմպոնենտների ընտրումը, դրանց տեղաշարժումը (drag and drop) նոր տեսք ստանալու համար և տեսքի պահպանումը, օրինակ վերցրեք MSN-ի սկզբնական էջի նորության մասերը և առանձին ցույց տվեք դրանք Ձեր նոր բրաուզերում  

 Եվ շատ ուրիշ բարելավումներ, որոնք Դուք կարող եք հայտնաբերել ինքներդ: Ինչպես նաև փորձեք գտնել լավ անուն Ձեր վիդջեթի համար:

Խնդրում ենք մտապահեք, որ Դուք պետք է հանձնեք (submit) Ձեր կոդը zip կամ war ֆայլի տեսքով, որը պետք է ներառի նաև source կոդերը: Source կոդը մատչելի կլինի մրցույթից հետո OSI լիցենզիայով(http://www.opensource.org/), ինչը նշանակում է, որ այլ մարդիկ կարող են տեսնել, օգտագործել և փոփոխել Ձեր կոդը:

Ներկայումս մենք ապահովում ենք միայն IE, և Ձեր կոդը պետք է աշխատի միայն IE բրաուզերի տակ: Այլ բրաուզերների տակ աշխատելու հնարավորության ապահովումը այդքան էլ կարևոր չէ այժմ, չնայած որ ցանկալի է: Դուք կարող եք օգտագործել այլ բաց կոդով ծրագրեր, բայց անմիջապես պետք է նշեք դրա մասին: Մենք նույնիսկ խորհուրդ կտայինք օգտագործել դրանք հնարավորինս շատ ֆունկցիաներ տրամադրելու նպատակով, ինչպես օրինակ Dojo, Yahoo! UI Library (YUI), Ajax Prototype, Rico, script.aculo.us, OpenLaszlo, Flex (www.flex.org) և այլն:  

Ձեր աշխատանքի գնահատման կարևոր գործոններն են կատարված տարբեր մոդուլների քանակը և բարդությունը, որքանով արագ և կայուն են նրանք աշխատում, մոդուլների ցուցադրման և օգտագործման օրիգինալ եղանակներ, գրաֆիկական դիզայնը, մոդուլների իրականացումը տեխնիկական տեսանկյունից: Խնդրում ենք պլանավորեք Ձեր ժամանակը և աշխատանքի ծավալը: Եթե Դուք ուժեղ եք այս ոլորտներից որևէ մեկում, կենտրոնացեք Ձեր ուժեղ կողմերի վրա, քանի որ մենք ունենք մի քանի անվանակարգ լավագույն դիզայնի, օրիգինալ մտքերի և տեխնիկական իրականացման համար:

Խնդրում ենք նաև նկատել, որ որոշ Ձեր մոդուլները կարող են ոչ այնքան ակնհայտ լինել, այդ պատճառով խնդրում ենք տրամադրել մանարամսն փաստաթուղթ այն մասին, թե ինչպես օգտագործել Ձեր վիդջեթը: Լավ կլիներ, եթե տրամադրեիք նաև որոշ տեխնիկական մանրամասներ:  

Մրցույթի ընթացքում Դուք կարող եք օգտագործել ներդրված IRC կամ email հարցերի կամ սխալների արձանագրման համար: 

Նաև հաշվի առեք, որ մենք պլանավորում ենք դարձնել ամբողջ միջավայրը բաց կոդով, այնպես որ ցանկացողները կարողանան օգտվել դրանից: Այսպիսով, եթե մասնակիցներից ոմանք հավանեն գաղափարը, նրանք կարող են շարունակել աշխատել նույնիսկ մրցույթից հետո: Մենք Ձեզ կուղարկենք լրացուցիչ տեղեկություններ: