WebOS2006 Կազմակերպչական Կոմիտեի Ժողովը, հոկտեմբերի 12 2006
Այսօր օնլայն Վեբ Բաց Կոդով (WebOS2006) Ծրագրավորման Մարաթոնին մասնակցելու համար գրանցման վերջին օրն է: Կազմակերպչական կոմիտեն քննարկեց մրցույթի կանոնները, մրցանակները, միջոցառման ծրագիրը:
WebOS2006 բաց կոդով ծրագրավորման մարաթոնը կմերկնարկի հոկտեմբերի 14-ի առավոտյան: Վեբ ծրագրի հանձնարարությունը կտեղադրվի WebOS20 միջավայրում անմիջապես մինչև մարաթոնի սկիզբը:
Կլինեն մրցանակների տարբեր կատեգորիաներ.
Բաց կոդով ծրագրավորման հաղթողը (1-ին մրցանակ) կստանա 300,000 դրամ
2-րդ մրցանակը կազմում է 200,000 դրամ
3-րդ մրցանակը կազմում է 150,000 դրամ
Կլինեն մրցանակներ Լավագույն Դիզայնի (150,000 դրամ), Օրիգինալ Լուծման (150,000 դրամ), Լավագույն Տեխնիկական Լուծման (150,000 դրամ), Ամենաերիտասարդ Մասնագետի համար (100,000 դրամ): Վերջին մրցանակը կարող է փոխվել հանձնաժողովի որոշմամբ։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Լրագրողների Տանը:


to let the world know about your competences