Ավարտվեց WebOS2006 առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն ծրագրավորման մարաթոնը
Երևան, Հայաստան, հոկտեմբերի 23, 2006 –Հաջողությամբ ավարտվեց ՏՏ ամիսը եզրափակող առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն բաց կոդով (WebOS2006) ծրագրավորման մարաթոնը։ Արդեն հայտնի են դարձել արդյունքները, հաղթողների անունները և հեռանկարները։
WebOS2006 մրցույթ մարաթոնը իր ձևի մեջ ինքնատիպ և աննախադեպ միջոցառում էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Բաց կոդով ծրագրավորման խթանումից բացի, մարաթոնը նաև նոր հեռանկար է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Այն հնարավորություն է ստեղծում կազմակերպել մասնագետների համայնք, ձևավորել հայկական ՏՏ ապրանք։
WebOS2006-ին մասնակցելու համար գրանցվել էին 111 անհատներ և խմբեր։ Տրված էր վեբ ծրագրավորման առաջադրանք, որը հնարավորություն էր տալիս մասնակիցներին դրսևորել ազատ մոտեցում և ներկայացնել հետաքրքիր ստեղծագործական և նորարարական լուծումներ։
WebOS2006 մարաթոնի առաջադրանքի կատարման մեկնարկի պահին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին ժամը 11։00-ին, WebOS20 ծրագրավորման միջավայրում գրանցվել էին 55 խմբեր։ Մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 11։00 25 խումբ հանձնել էր աշխատանքներ, որոնցից 13-ը աշխատող ծրագրեր էին։ Այդ աշխատող ծրագրերը տեղադրվեցին http://webos2006.com կայքում և ներկայացվեցին հասարակության վարկորոշմանն ու հանձնաժողովի գնահատմանը։
Հանձնաժողովի որոշմամբ սահմանված մրցանակները՝ WebOS2006 Չեմպիոն, WebOS2006 2-րդ տեղ, WebOS2006 3-րդ տեղ, WebOS2006 Լավագույն դիզայն, WebOS2006 Յուրօրինակ կատարում, որոնք կհանձնվեն հաղթողներին հոկտեմբերի 25-ին ժամը 19։00 Առագաստ սրճարանում կազմակերպված երեկույթի ժամանակ։
WebOS2006 մարաթոնի վեբ կայքը պիտի պահպանվի և շարունակվի գովազդվել ինտերնետում։ Լինելով բաց կոդով՝ այդ ծրագրերը առանց հեղինակային իրավունքի խնդիրների՝ հասանելի են հասարակությանը և կարող են օգտագործվել և կատարելագործվել։ Նախատեսված է WebOS2006 բաց կոդով 24-ժամյա ծրագրավորման մարաթոնը դարձնել ավանդական և կազմակերպել WebOS2007, WeOS2008 և այլն։
Հովհաննես Ավոյան
Կազմակերպչական կոմիտեի նախագահ
Հեռ. 37410-219795 37493-530627
Ֆաքս. 37410-219799


to let the world know about your competences